Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ռիչարդ Միլսն ու Արման Թաթոյանը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր

Ռիչարդ Միլսն ու Արման Թաթոյանը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
06.05.2016 | 10:24

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: ՄԻՊ-ի աշխատակազմի փոխանցմամբ, պաշտպանը և դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հարցեր, անդրադարձել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման խնդիրներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և երկուստեք առաջնահերթություն ունեցող ոլորտներում ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը:
Դեսպան Միլսը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր: Արման Թաթոյանը հաստատել է ԱՄՆ դեսպանության, փորձագետների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ